Սպորտ - Ըմբշամարտի երիտասարդների հավաքականի նոր անդամը․ Ռաֆայել Հարությունյան

Հայաստանի ըմշամարտի պատանիների հավաքականի արդեն նախկին անդամ, Ռաֆայել Հարությունյանը  այսուհետ հանդես կգա երիտասարդների կազմում։

 

Tesaket.info-ն զրուցել է երիտասարդների կազմի նոր անդամի հետ։

 

«Արդեն 11 տարի է ինչ զբաղվում եմ այս մարզաձևով։ Ընտանիքում միակ մարզիկը չեմ, թե հայրս, թե հորեղբայրս զբաղվել են ըմբշամարտով, իսկ հիմա արդեն նրանց գործը շարունակում ենք ես և փոքր եղբայրս։ Բավականին լավ արդյունքներ եմ գրանցել՝ միջազգային մրցաշարերի մրցանակակիր եմ, Հայաստանի երկակի չեմպիոն, երոպայի այս տարվա չեմպիոն և աշխարհի փոխչեմպիոն եմ»։

 

 

Խոսելով գոտեմարտերից առաջ նրա ունեցած զգացողությունների մասին, ըմբիշը նշեց, որ լարվածություն և անհանգստություն չի լինում, երբ լավ պատրաստված ես, թե հոգեպես և, թե ֆիզիկապես, իսկ դրա համար անհրաժետ է քրտնաջան աշխատել։

 

 

«Գորգ մտնելուց հետո, անձամբ ինձ համար արդեն ոչինչ նշանակություն չի ունենում՝ մրցակցի ազգությունը, այնտեղ տիրող աղմուկը, ես կենտրոնանում եմ միայն իմ գոտեմարտի վրա և ձգտում ցանկացած գնով հաղթել»,- հավելեց Ռաֆայելը։

 

Խոսելով նախասիրությունների մասին Ռաֆայել Հարությունյանը նշեց, որ ազատ ժամանակ սիրում է ընկերների հետ ժամանակ անցկացնել, իսկ մնացած ժամանակը տրամադրում է ըմբշամարտին։

 

Ըմբիշը երիտասարդների կազմում բաց կթողնի մի քանի մրցաշար, քանի որ փոխում է իր քաշային կարգը։ 45 կիլոգրամի փոխարեն այսուհետ հանդես կգա 57 կիլոգրամ քաշային կարգում, որի համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ։ Մարզիկը խոստանում է նոր հաղթանակներ պարգևել մեզ, և բարձր պահել երկրի դրոշը արդեն որպես երիտասարդ ըմբիշ։

 

 

 

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ