Սպորտ - Աշխարհի Գավաթ. Էդգար Ստեփանյանը վնասվածք է ստացել և վերադառնում է Հայաստան

Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանն այս օրերին Ֆրանսիայում էր և պետք է մասնակցեր աշխարհի Գավաթի առաջին փուլին, ցավալի վնասվածք է ստացել և ստիպված է վերադառնալ Հայաստան:
Այս մասին հայ հեծանվորդը գրառում է կատարել ֆեսյբուքի իր էջում.

 
«Ես, իմ մարզիչը և մեր ամբողջ թիմը շատ էր աշխատել, որպեսզի ես լավ հանդես գալ աշխարհի Գավաթի առաջնությունում, բայց ես ձախ ոտքի մկանային վնասվածք եմ ստացել:

 
Չէ՞ որ սա սպորտ է, ամեն ինչ կարող է պատահել, այդ իսկ պատճառով վաղը չէ մյուս օրը մենք կվերադառնանք Հայաստան, որպեսզի ես բուժեմ իմ վնասվածքը:

 
Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր հավատում են ինձ և անհանգստանում են ինձ համար: Ես անպայման կապաքինվեմ և շուտով կվերադառնամ»,- գրել է Էդգար Ստեփանյանը:

 
Հիշեցնենք` Ստեփանյանը Ֆրանսիա էր մեկնել մարզիչ Արմեն Գյոզալյանի հետ, ում հետ Փարիզից պետք է մեկներ Կանադա` մասնակցելու աշխարհի Գավաթի երկրորդ փուլին: 

 
Հեծանվորդը պայքարում է 2019 թվականին Լեհաստանում կայանալիք Աշխարհի առաջնության ու Մինսկի Եվրոպական խաղերի ուղեգրերի համար: Այժմ նա 1080 միավոր ունի:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ