«Տեսակետ» մամուլի ակումբ - Հոկտեմբերի 22-ին

Հոկտեմբերի 22-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են դասագրքերի հեղինակ, «Իններորդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վաչագան Սարգսյանը և գրաքննադատ, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: Թեման՝ «Հոկտեմբերի 22-ը Դպրոցական գրականության միջազգային օրն է: Ինչ են կարդում այսօր մեր դպրոցականները, ինչ գրականություն է նրանց հանձնարարվում՝ արտադասարանական ընթերցանության համար: Ինչպիսի լուծումներ պիտի ստանան դասագրքերին վերաբերող՝ տարիներ շարունակ բարձրացվող խնդիրները. բանախոսների առաջարկները և ակնկալիքները ԿԳՆ-ից»:

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ