Պաշտոնական - Մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժություն

Հոկտեմբերի 19-ին բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ներգրավմամբ անց է կացվել մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժություն, որին ընթացքին հետևել է ԱՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
Չնայած զորավարժության պաշտպանողական թեմային, խաղարկվել են նաև հարձակողական բնույթի գործողություններ: Զորախաղերի ընթացքում առավել մեծ ուշադրություն է դարձվել կրակային խոցման միջոցների, մասնավորապես՝ հրետանային ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունների վրա, ինչը պայմանավորված էր ժամանակակից համազորային մարտում նշված զորատեսակի կիրառման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ:

Մարտաուսումնական գործողությունների ընթացքը ցույց է տվել, որ ինչպես հրետանին, այնպես էլ զորավարժությանը ներգրավված մյուս զորատեսակները իրենց առջև դրված խնդիրները կատարել են մարտականին առավելագույնս մոտեցված իրադրության պահանջներին համահունչ, առանց նշանակալի թերացումների՝ ցուցաբերելով կրակային խոցման բարձր արդյունքներ:

Զորավարժության ավարտին բանակի հրամանատարը տեղում ամփոփել է արդյունքները, նշել նկատված թերացումները և դրանց վերացման ուղղությամբ տվել համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ