Սպորտ - Մահացել է ՀԱՕԿ նախկին նախագահ Ռաֆայել Թորոյանը

79 տարեկանում մահացել է ՀԱՕԿ նախկին նախագահ Ռաֆայել Թորոյանը։ Ցավակցական ուղերձով հանդես է եկել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։
 
 
«Խորը կսկիծով տեղեկացա, որ կյանքից հեռացել է հայկական սպորտի երախտավոր, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի երկրորդ նախագահ Ռաֆայել Թորոյանը: Անուրանալի է Ռաֆայել Թորոյանի դերը հայկական սպորտի զարգացման գործում: Նա մշտապես իր գիտելիքներն ու մասնագիտական ունակություններն օգտագործում էր սպորտի բնագավառի շարունակական զարգացման նպատակով:

 
Լինելով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն՝ Ռաֆայել Թորոյանը հանդես էր գալիս սպորտում առողջ մրցակցության գաղափարների տարածման ու ամրապնդման նախաձեռնություններով:

 
Խորապես սգում եմ այդ մեծ մարդու, լավագույն մասնագետի կորուստը և իմ խորին ցավակցությունը հայտնում նրա ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին»:

 
Ռաֆայել Թորոյանը ՀԱՕԿ–ը ղեկավարել է 1993–1994 թվականներին։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ