Պաշտոնական - Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ:
Դրանում, մասնավորապես, ասված է.

«Խոր վշտով ընդունեցի Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին լուրը: Մենք խստորեն դատապարտում ենք բռնության այդ գործողությունը: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցում եմ զոհերի հարազատներին և բարեկամներին, բոլոր տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում»:

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 17-ին, Ղրիմի Կերչ քաղաքի քոլեջում պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունն իրագործած անձն ինքնասպան է եղել. նա 22 տարեկան էր, սովորում էր նույն քոլեջի 4-րդ կուրսում: 

Վերջին տվյալներով՝ հաղորդվում է 19 զոհի մասին, կա 5 տասնյակից ավելի վիրավոր։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ