Սպորտ - Արմեն Գյուլբուդաղյանց. Մեր թիմը դաժան եւ ծանր պարտությունից հետո կարողացավ հավաքվել եւ մոռանալ տեղի ունեցածը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Ագերի լիգայի խմբային փուլում Մակեդոնիայի հավաքականին 4:0 հաշվով հաղթելուց հետո պատասխանել է լրագրողների հարցերին:
 
 
«Անցած խաղից հետո հավաքվեցինք, խոսեցինք, ֆեդերացիայի նախագահը հանդիպեց, խոսեց: Անցած խաղը անհաջողություն էր, այդքան հարված էր եղել դարպասին, բայց չխփեցինք: Լինում են, այդպիսի դեպքեր լինում են: Այս անգամ էլ նվիրված խաղացին տղաները: Շատ դժվար էր 0:1 հաշվով Ջիբրալթարից պարտություն կրելուց հետո այսպես տրամադրվելը եւ խաղալը, հաղթելը: Մեր թիմը դաժան եւ ծանր պարտությունից հետո կարողացավ հավաքվել եւ մոռանալ տեղի ունեցածը: Փառք Աստծո, որ այսպես ստացվեց»,- ասել է Արմեն Գյուլբուդաղյանցը հետխաղյա ասուլիսում:

 
Հիշեցնենք, որ Մակեդոնիայում Հայաստանի թիմը պարտվել էր 0:2 հաշվով: Նախորդ խաղում էլ տանը 0:1 հաշվով պարտվել էր Ջիբրալթարի թիմին

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ