Պաշտոնական - Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ջիվան Գասպարյանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել անվանի դուդուկահար, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ:

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահը բարձր է գնահատել Ջիվան Գասպարյանի արվեստը և նրա մեծ ներդրումը հայ ազգային երաժշտության հանրահռչակման գործում, նրան մաղթել առողջություն և հաջողություններ:

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ