«Տեսակետ» մամուլի ակումբ - Հոկտեմբերի 10-ին

Հոկտեմբերի 10-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են «Նախիջևան» հայրենակցական միության նախագահ, գեներալ Լևոն Ստեփանյանը, Մասիսի տարածաշրջանի «Նախիջևան» հայրենակցական միության նախագահ Բաբաջան Բաբախանյանը, նախիջևանագետ Արգամ Այվազյանը և «Նախիջևան» ՀՄ անդամ Հայկ Մելիք-Ադամյանը: Թեման՝ «Նոր Խարբերդի Հազարափրկիչ մատուռում 23-րդ անգամ կկազմակերպվի ուխտագնացություն, որը մինչև Նախիջևանի հայաթափումը շուրջ 300 տարի շարունակ կազմակերպվել է այնտեղ՝ ի նշանավորումն թուրքերի դեմ տարած հաղթանակի, որի շնորհիվ արգելվեց թշնամու մուտքը Սյունիք: Ուխտագնացության նպատակը, «Նախիջևան» հայրենակցական միության ընթացիկ աշխատանքներն ու հետագա ծրագրերը»:

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ