Սպորտ - Հայաստանը անհաջող մեկնարկեց պատանեկան օլիմպիական խաղերում

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում այսօր պատանեկան օլիմպիական խաղերի առաջին մրցումային օրն է։

 

Հայաստանի պատվիրակությունից քիչ առաջ մեկնարկեց ձյուդիոստ 55 կգ քաշային Յուրի Իսրայելյանը։ Հայ մարզիկը 1/8 եզրափակիչում նվազագույն հաշվով զիջեց Կոլումբիան ներկայացնող ձյուդոիստին։

 

Պատանի մարզիկը պարտությունից հետո չկարողացավ զսպել զգացմունքները։

 

Հիշեցնենք, որ այս խաղերում Հայաստանը ներկայացնում են 8 մարզիկ 7 մարզաձևում։

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ