Սպորտ - Կմասնակցի Հենրիխ Մխիթարյանը ադրբեջանական «Ղարաբաղի» դեմ խաղին

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության երկրորդ փուլի՝ «Ղարաբաղի» դեմ հանդիպումը,- գրում է «The Telegraph»-ը:

Հայ ֆուտբոլիստը չի ուղևորվի Ադրբեջան՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Նշենք, որ «Ղարաբաղ»-«Արսենալ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 4-ին, Երևանի ժամանակով 21:00-ին: Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա Մխիթարյանը մասնակցել է 7 հանդիպման, դարձել 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ