Սպորտ - Ռոնալդուն որակազրկվել է մեկ խաղով

«Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղը՝ «Յանգ Բոյզի» հետ: News.ru-ի հաղորդմամբ, նման որոշում է կայացրել ՈւԵՖԱ-ն:

Կառույցը այլ պատժամիջոցներ չի կիրառել կարմիր քարտի համար, որը Ռոնալդուն ստացել էր «Վալենսիայի» դեմ խաղում: Ռոնալդուն կմասնակցի արդեն «Մաչեսթեր Յունայթեդի» դեմ` 3-րդ տուրի խաղին:

«Վալենսիայի» հետ հանդիպման գլխավոր մրցավար Ֆելիքս Բրիխը պորտուգալացուն դաշտից հեռացրել էր 29-րդ րոպեին՝ համարելով, որ նա հարվածել է պաշտպան Ջեյսոն Մուրիլյոյին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ