Սպորտ - Նրանց շնորհիվ են իմ բոլոր հաջողությունները․Արսեն Հարությունյան

Օրեր առաջ Սլովակիայի Տրնավա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչ 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը բրոնզի համար ընթացող պայքարում գերազանցեց Կորեան ներկայացնող Հյեոնսու Չոյին և նվաճեց մեդալը։


Tesaket.info-ն կարճ զրույց ունեցավ պատանի ըմբիշի հետ․

 

«Իհարկե ցավում եմ, որ չկարողացա ոսկե մեդալ նվաճել, սակայն բրոնզն էլ վատ արդյունք չէ։ Ամենանշանակալիցն այն էր, որ երկրորդ գորտեմարտս տեղի ունեցավ Հայաստանի անկախության 27-րդ տարելիցի օրը, մենամարտում էի ադրբեջանցի մարզիկի հետ և ինձ համար շատ կարևոր էր նրան հաղթելը։ Փառք Աստծո կարողացա պատվով կատարել իմ առջև դրված խնդիրն ու հաղթեցի նրան, և ադրբեջանցու հանդեպ հաղթանակն էլ եղավ նվեր մեզ բոլորիս։ Խոսելով հերթական նվաճման մասին, չեմ կարող կրկին անգամ իմ խորհին շնորհակալությունը չհայտնել, թե անձնական մարզիչներին, թե հավաքականի, քանի որ նրանց շնորհիվ են իմ բոլոր հաջողությունները»,- եզրափակեց Արսեն Հարությունյանը։

 

Հիշեցնենք, որ օգոստոսին Հռոմում անցկացվող ազատ ոճի ըմշամարտի ԵԵԱ-ում Արսեն Հարությունյանը հռչակվեց ազատ ոճի ըմշամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ