Սպորտ - Արսեն Հարությունյանը՝ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Սլովակիայի Տռնավա քաղաքում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Հայաստանը ներկայացնող 57կգ. քաշային Արսեն Հարությունյանը կարողացավ երրորդ տեղի համար պայքարում հաղթել Հրվ. Կորեան ներկայացնող ըմբիշին և բրոնզե մեդալ նվաճել։

 

70 կգ. քաշային Արման Անդրեասյանը, ցավոք չկարողացավ բրոնզե մեդալ նվաճել։ Մեր և ԱՄՆ-ն ներկայացնող ըմբիշի գոտեմարտն ավարտվեց 1-1 հաշվով, բայց հաղթող ճանաչվեց ամերիկացին։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ