Սպորտ - Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ արտահերթ ժողովը, որի ընթացքում կայացան ընտրությունները: Վանեցյանը ՀՖՖ անդամների կողմից առաջադրված նախագահի միակ թեկնածուն էր:

 

ՀՖՖ նոր նախագահի ընտրությանը ներկա չէր ՀՖՖ արդեն նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ