Սպորտ - Ամենաէժան տոմսի արժեքը 4000 դրամից կնվազեցվի և կդառնա 1000 դրամ. Արթուր Վանեցյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանն այսօր այդ պաշտոնում ընտրվելուց հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ առաջին որոշումներից մեկը կլինի այն, որ կնվազեցնեն հավաքականի խաղերի տոմսի գինը:

 

«Առաջիկա մեր հավաքականի խաղը, որը կկայանա Վազգեն Սարգսյան մարզադաշտում, ամենաէժան տոմսի արժեքը 4000 դրամից կնվազեցվի և կդառնա 1000 դրամ և մնացածը նույն տրամաբանությամբ»,-ասաց նա:

 

ՀՖՖ նախագահը նշեց, որ ֆուտբոլի ներկայիս կազմի հետ հանդիպում ունեցել է մեկ անգամ, գնացել է Հայաստանի հավաքականի պարապմունքին, կարճ զրուցել, այլ հանդիպումներ չեն եղել:

 

«Ինչ վերաբերում է հավաքականում ընդգրկվող ֆուտբոլիստներին, ուզում եմ փակել այս թեման, ես որևէ կերպ չեմ միջամտելու հավաքականի հետ կապված որևէ հարցի»,- ասաց նա:

 

Արթուր Վանեցյանը նշեց, որ ինքը մարզիչներից պահանջելու է, որ ունենանք արդյունքներ: «Եթե մարզիչները որոշեն, որ այս կամ այն ֆուտբոլիստը պետք է խաղա և կապ չունի այս ֆուտբոլիստը նախկինում ֆեդերացիայից նեղացած է եղել, ընդգրկված է եղել կամ չի եղել, եթե իր պրոֆեսիոնալ հատկանիշները բավարարում են հավաքականում խաղալու, ուրեմն պետք է խաղա»,-ասաց նա:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ