«Տեսակետ» մամուլի ակումբ - Սեպտեմբերի 18-ին

Սեպտեմբերի 18-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում ՀԿ անդամներ Մանուել Մանուկյանը, Գևորգ Գրիգորյանը և Ռաֆայել Մուրադյանը:

Թեման՝ «1. ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսումը: 2. Երևանի քաղաքապետի ընտրությունները և վարչապետի՝ դրանց վերաբերյալ արած հայտարարությունները. գնահատականներ և կարծիքներ»:

Ժամը 12.00 հյուրն է Եվրասիական ինտեգրացիայի գաղափարների РОСА աջակցման ֆոնդի ներկայացուցիչ, «Единая Россия» կուսակցության ներկայացուցիչ Մաքսիմ Մասկևիչը: Թեման՝ «Երևանյան ընտրություններ. բանախոսի կանխատեսումները: Մ. Մասկևիչը կներկայացնի իր կողմից անցկացված հարցումների արդյունքները»:

Ժամը 13.00 հյուրն է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Թեման՝ «1. Ընտրություններին ընդառաջ. բանախոսի գնահատականներն ու կանխատեսումները: 2. ԼՂ հիմնախնդիր, լարված սահմաններ. հնարավոր զարգացումները»:

Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հիմնախնդիր. կարգավորման գործընթացը և հայկական երկու պետությունների առջև նետված մարտահրավերները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, Ադրբեջանի հայտարարությունները, հնարավոր զարգացումներ»:  

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ