Սպորտ - Բաչկովը, Հովհաննիսյանն ու Մանասյանն ապահովել են բրոնզե մեդալներ

Ստամբուլում շարունակվող բռնցքամարտի խոշոր մրցաշարում Հայաստանի երեք ներկայացուցիչներ ապահովել են բրոնզե մեդալներ՝ դուրս գալով կիսաեզրափակիչ, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

 

52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում հաղթանակ են տարել և  սեպտեմբերի 14-ին կմրցեն եզրափակիչ դուրս գալու համար:

 

Հայ բռնցքամարտիկները մրցավայր են մեկնել մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ