Պաշտոնական - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Փարիզ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ:

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանին օդանավակայանում դիմավորել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:

 

Նախատեսվում է, որ սեպտեմբերի 14-ին ՀՀ վարչապետը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ