«Տեսակետ» մամուլի ակումբ - Սեպտեմբերի 10-ին

Սեպտեմբերի 10-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է «Մադաթյան» հոգեբանական կենտրոնի ղեկավար, հոգեբան Միհրդատ Մադաթյանը: Թեման՝ «Սեպտեմբերի 10-ն Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրն է: Որոնք են ինքնասպանությունների ամենատարածված շարժառիթները, ովքեր են դիմում ինքնասպանության ինչու: Ինչպես կանխարգելել նման ծայրահեղ քայլերը»։

 

Ժամը 12.00 հյուրն է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Թեման՝ «Արատեսում բացվել է նոր կրթական կենտրոն, որտեղ աշխատում են այդ տարածքի հնամյա պատմական արժեքները վերականգնող իտալացի ռեստավրատորներ: Դպրոց՝ դաշտային պայմաններում. ճամբարներ, ուսումնամարզական հավաքներ, կրթական փոխանակման ծրագրեր և այլ: Ինչով է բացառիկ կենտրոնը, և որոնք են դրա առանձնահատկությունները»:

 

Ժամը 13.00 հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Թեման՝ «Տարածաշրջանային վերջին զարգացումները. Թեհրանում անցկացված եռակողմ գագաթնաժողովը, Պուտին-Փաշինյան բանակցությունները, ԼՂ հիմնախնդիրն այս ամենի համատեքստում, հարակից հարցեր»:

Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հիմնախնդիր. կարգավորման գործընթացը և հայկական երկու պետությունների առջև նետված մարտահրավերները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, Ադրբեջանի հայտարարությունները, հնարավոր զարգացումներ»:  

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ