Սպորտ - Բաքուն թույլ չի տալիս Ֆերդինանդ Կարապետյանին մասնակցել ձյուդոյի աշխարհի առաջնությանը

Ադրբեջանը հրաժարվել է պաշտոնապես ներկայացնել Հայաստանի Հանրապետության պատվիրակության անվտանգությունն ապահովող անհրաժեշտ երաշխիքներ` սեպտեմբերի 20-27-ին Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը:


Բաքվում կայանալիք առաջնությանը թույլ չեն տալիս մասնակցել 2018 թվականին Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճած Ֆերդինանդ Կարապետյանին։ Նա աշխարհի առաջնության հաղթողի հավակնորդների թվում է։

 

Tesaket.info-ն կապ հաստատեց չեմպիոնի հետ և տեղեկացավ մանրամասներին։

 

«Բաքվում չեն ցանկանում երաշխավորել իմ անվտանգությունը, թույլ չտալով մասնակցել։ Սակայն միջազգային հանձնաժողովը այս հարցն արդեն բարձրացրել է և ամենայն հավանականությամբ ես կմեկնեմ Բաքու։ Շուտով պարզ կլինի»,- մեզ հետ զրույցում նշեց Ֆերդինանդը։

 

Նշենք, որ ձյուդոյի աշխարհի առաջնությունը վարկանիշային մրցաշար է Տոկիոյում 2020 թվականին կայանալիք օլիմպիական խաղերի համար: 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ