Սպորտ - Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոնի հետ

Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը շարունակում է իր ելույթները Սենթ Լուիսի մրցաշարում:

 

«Սինքֆիլդի» գավաթի խաղարկության 3-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն էր: Պարտիայի 37-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին ոչ-ոքիի:

 

Այս տուրից հետո Արոնյանը, Գրիշչուկը, Կարլսենը և Մամեդյարովը 3 հնարավորից ունեն 2-ական միավոր և կիսում են 1-4-րդ տեղերը:

 

Սենթ Լուիսի մրցաշարը բաղկացած է 9 տուրից և կավարտվի օգոստոսի 28-ին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ