Սպորտ - «Բանանց»-ը նոր գլխավոր մարզչի պաշտոնակատար ունի

«Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Իլշատ Ֆայզուլինը:
Մարզիչ օգնականներն են Կարեն Սիմոնյանն ու Արսեն Պետրոսյանը, դարպասապահներին կշարունակի մարզել Տիգրան Ասլանյանը:

 

Իլշատ Ֆայզուլինը նախկինում ճանաչված ֆուտբոլիստ է եղել և հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ-ում, իսպանական «Ռասինգում», «Վիլյառեալում», «Խետաֆեում» և այլ ակումբներում:


Մարզչական կրթությունն ու ՈՒԵՖԱ-ի PRO արտոնագիրը Ֆայզուլինը ստացել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայում, աշխատել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ակադեմիաներում: 2017-ի հուլիսից Ֆայզուլինը զբաղեցնում է «Բանանցի» Ակադեմիայի գլխավոր տնօրենի պաշտոնը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ