Սպորտ - Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմն ունեցավ Եվրոպայի 3 չեմպիոն

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում ելույթն ավարտեց 3 ոսկե և 2 բրոնզե մեդալով՝ հանդես գալով 8 ըմբիշով: Հայաստանը թիմային հաշվարկում գրավեց երկրորդ տեղը՝ զիջելով միայն 4 ոսկե մեդալ նվաճած ռուսներին:

 

Եվրոպայի երիտասարդական չեմպիոն հռչակվեցին Արսեն Հարությունյանը(57 կգ), Վազգեն Թևանյանը(61 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ), իսկ Գեղամ Գալստյանը (65 կգ) եւ Արման Անդրեասյանը (70 կգ) դարձան բրոնզե մեդալակիրներ:

 

Բրոնզե մեդալի համար գոտեմարտեր անցկացրին նաև Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Մհեր Մարկոսյանը (86 կգ), որոնք հաջողության չհասան: 

Հատկանշական է, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի բոլոր՝ 8 ըմբիշները Եվրոպայի առաջնությունում անցկացրին մեդալի համար գոտեմարտ:

 

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում ելույթն ավարտել էր 1 ոսկե և 4 բրոնզե մեդալով՝ թիամային հաշվարկով գրավելով երրորդ տեղը: Հունահռոմեական ըմբիշներից Եվրոպայի երտասարդական չեմպիոն էր դարձել 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը, իսկ Արարատ Մանուչարյանը (60 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Վահե Պողոսյանը (77 կգ) եւ Դավիթ Հովասափյանը (130 կգ) արժանացել էին արծաթե մեդալի: 

 

Կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ժենյա Խաչատրյանն անհաջող էր հանդես եկել 59 քաշային կարգում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ