Սպորտ - ԵԱ․ Արսեն Հարությունյանը եզրափակիչում է

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում օգոստոսի 3-ին պայքարի մեջ են մտել ազատ ոճի ըմբիշները: Առաջին օրը Հայաստանն 4 ներկայացուցիչներ մեկը եզրափակիչ է, իսկ մյուսները կպայքարեն բրոնզե մեդալների համար։

 

Արսեն Հարությունյանը (57 կգ) ռումինացի (12:2) ու ադրբեջանցի (11:0) ըմբիշների նկատմամբ վստահ հաղթանակներից հետո դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ 10։0 հաշվով հաղթեց հունգարացի Ռայմունդ Ֆարկասին: Եզրափակիչում Հարությունյանի մրցակիցը կլինի ուկրաինացի Անդրեյ Ջելեպը։

 

Արման Անդրեասյանը (70 կգ) 3 գոտեմարտից պարտվել է միայն մեկում։ Անդրեասյանը հավակնում է բրոնզե մեդալի։

 

Արման Ավագյանը (79 կգ), որը 2 հաղթանակներից (10:9, 11:10) հետո կիսաեզրափակիչի ուղեգիր էր նվաճել, պարտվել է թուրք Ռամազան Սարիի: Հայ ըմբիշը կպայքարի բրոնզե մեդալի համար։

 

Բրոնզի համար կպայքարի նաև Գեղամ Գալստյանը (65 կգ)։ Նա  2 հաղթանակ (7:5, 12:1) տանելուց հետո պարտություն է կրել քառորդ եզրափակիչում: Գալստյանին հաղթած մոլդովացի ըմբիշը նվաճել է եզրափակիչի ուղեգիր։

 

Եզրափակիչները և բրոնզե մեդալի համար գոտեմարտերը կլինեն օգոստոսի 4-ին։

 

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում Իտալիա են մեկնել նաեւ Վազգեն Թեւանյանը (61 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ) եւ Հովհաննես Բաղաքյանը (125 կգ), որոնք պայքարի մեջ կմտնեն օգոստոսի 4-ին:

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ