Սպորտ - Արթուր Ալեքսանյանը UWW դասակարգման աղյուսակի 5-րդ տեղում է

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան` UWW-ն, հրապարակել է նոր դասակարգման աղյուսակը:

 

Օլիմպիական խաղերի չեմպիոն, 97 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը 5-րդ է դասակարգման աղյուսակում:

 

82 կգ քաշային կարգում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը իր քաշային կարգում միայն 7-րդն է: 67 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը ևս 7-րդ տեղում է:

 

Ազատ ոճային ըմբիշներից Միհրան Ջաբուրյանը (57 կգ) 19-րդն է, Վարուժան Խոջոյանը (79 կգ)՝ 14-րդը, իսկ Շամիր Աթյանը (92 կգ)՝ 15-րդը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ