Պաշտոնական - Վարչապետը պարգևատրել է Ֆինանսների նախարարության և ՊԵԿ գլխավոր քարտուղարների պաշտոնակատարներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով պարգևատրել է Ֆինանսների նախարարության և ՊԵԿ գլխավոր քարտուղարների պաշտոնակատարներին` Վազգեն Հարությունյանին և Էդգար Գևորգյանին:

 

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշման հավելվածի 57-րդ և 57.1-րդ կետերը ու ֆինանսների նախարարության և պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղարների  2018 թվականի առաջին կիսամյակի կատարողականի գնահատման դրական արդյունքները` Ֆինանսների նախարարության և պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղարների պաշտոնակատարներին պարգևատրել 2018 թվականի առաջին կիսամյակի կատարողականի արդյունքի հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշմամբ հաստատված ֆինանսների նախարարության պահպանման ծախսերի «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով՝ համաձայն հավելվածի»,-ասված է վարչապետի որոշման մեջ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ