Ժամանց և շոու բիզնես - WhatsApp-ում խմբակային զանգերի գործառույթ է հայտնվել

WhatsApp մեսենջերը օգտատերերին թույլ է տվել կատարել խմբակային աուդիո- և տեսազանգեր, հաղորդվում է ընկերության բլոգում, փոխանցում է ՌԲԿ-ն:

 

«Մեր օգտատերերը զանգերի վրա օրական ավելի քան 2 մլրդ րոպե են օգտագործում: Մենք ուրախ ենք հայտնել, որ խմբակային աուդիո- և տեսազանգերը WhatsApp-ում հասանելի կլինեն այսօրվանից»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

WhatsApp-ից նշել են, որ մեկ խմբակային զանգին կարող են մասնակցել մինչև 4 օգտատերեր: Ընդ որում՝ մի քանի մարդկանց հետ չաթը գործարկելու համար նախ անհրաժեշտ է զանգահարել օգտատերերից մեկին, այնուհետեւ սեղմել «մասնակիցներ ավելացնել» կոճակը:

 

Խմբակային զանգերը կստանան end-to-end գաղտնագիրը, որոնք կհայտնվեն մեսենջերի վերջին թարմացմամբ՝ iOS և Android օպերացիոն համակարգերով սարքերի համար:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ