Մամուլ - Իսպանիայում մումիաների անսովոր թանգարան են բացել

Իսպանական Կինտո շրջանում՝ Ասունսիոն եկեղեցու շենքում անսովոր ցուցահանդես է բացվել` բնական մումիաների թանգարան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Euromag-ին:

 

Բոլոր մումիաները հայտնաբերվել են հենց այդտեղ, եկեղեցու պեղումների ժամանակ, եւ դրանք պահպանվել են բնական ճանապարհով՝ առանց մարդու միջամտության:

 

Ասունսիոն եկեղեցին պատմամշակութային հուշարձան է, եւ վերջին երեք տարիների ընթացքում այստեղ ստեղծվել է նոր թանգարան: Մումիաներից բացի, ցուցահանդեսում ներկայացված են նույն գերեզմաններում լավ պահպանված գտածոները` հագուստ, կոշիկ, զարդեր եւ այլ իրեր:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ