Սպորտ - Ծանրորդ Գարիկ Կարապետյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի 15-ամյա ծանրորդ Գարիկ Կարապետյանը Միլանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հռչակվեց աշխարհամասի չեմպիոն:

 

Մեր մինչև 85 կգ քաշային ծանրորդը պոկում վարժությունում բարձրացրեց 115 կգ, իսկ հրում վարժությունում՝ 146 կգ: Երկամարտի 261 կգ արդյունքով նա զբաղեցրեց 1-ին տեղը և արժանացավ ոսկե մեդալի:

 

Ի դեպ, միաժամանակ ընթացող 94 կգ ծանրորդների մրցաշարում Գարիկ Կարապետյանն իր ցույց տված արդյունքով կգրավեր 4-րդ տեղը: Նա 3-րդ հոիզոնականից հետ մնաց ընդամենը 4 կիլոգրամով:

 

Այսօր պայքարի մեջ կմտնեն նաև մեր 17 տարեկան ծանրորդները: Էլեն Հարությունյանը ուժերը կփորձի 63 կգ քաշային աղջիկների մրցումներում, իսկ Տիգրան Ամիրյանը հանդես կգա տղաների 85 կգ քաշային կարգում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ