Սպորտ - Նպատակս է դառնալ օլիմպիական չեմպիոն.Վարսենիկ Մանուչարյան

15-ամյա լողորդուհի Վարսենիկ Մանուչարյանը  չնայած իր պատանի տարիքին հասցրել է մեծ հաջողությունների հասնել:

 

Հայաստանի եռակի, Հայաստանի ռեկորդակիր չեմպիոնուհին Tesaket.info-ի հետ զրույցում կիսվեց իր երազանքների և նպատակների մասին:

 

«9 տարեկանից  զբաղվում  եմ լողով: Անկեղծ ասած սկզբում  այդքան էլ  չէի  սիրում, սակայն ժամանակի  ընթացքում սկսեցի  սիրել սպորտաձևը և այն  դարձավ  իմը: Հիմա արդեն ապրում եմ լողով և մեծ սիրով ու անհամբերությամբ սպասում մարզումներին և ի հարկե առաջնություններին:

 

Դրա մեջ մեծ է նաև  իմ մարզիչների դերը, քանի որ նրանց և իմ համատեղ ջանքերի շնորհիվ է, որ այսօր այսպիսի արդյունքներ եմ գրանցում:

 

Շնորհակալ եմ նրանց իմ կողքին լինելու և ինձ մշտապես աջակցելու համար»,- նշեց նա:

 

Պատանի լողորդուհին նշում է, որ լողն իր համար առաջնային է, սակայն բացի այդ սպորտաձևից, այլ մարզաձևերը նույնպես հետաքրքրում են իրեն.

 

«Բազմաթիվ նախասիրություններ ունեմ և բացի լողից, սիրում եմ նաև  ըմբշամարտի և մարտեր առանց կանոնների սպորտաձևերը, և ամենահարմար առիթն օգտագործում եմ դրանց հետևելու համար» .

 

Միջազգային սպորտի  վարպետը  այս պահին մարզվում է  արդեն մեծահասակների հավաքականում:

 

Խոսելով ապագայի մասին, նա նշեց, որ կայնքում ունեցած  իր ամենակարևոր նպատակներից մեկն է դառնալ օլիմպիական չեմպիոն և խոստացավ, որ ջանք չի խնայի այդ նպատակը իրականություն դարձնելու համար:

 

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ