Սպորտ - Ֆրանսիան՝ ֆուտբոլի ԱԱ 2018-ի չեմպիոն

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականն իր պատմության մեջ 2-րդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Քիչ առաջ ԱԱ 2018-ի եզրափակչում Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում պարտության մատնեց Խորվաթիային: Հանդիպումն ավարտվեց 4:2:

 

Ֆրանսիացիները հանդիպման հաշիվը բացեցին մրցակցի ինքնագոլի շնորհիվ: 18-րդ րոպեին գնդակը գլխով պատահմամբ սեփական դարպասն ուղարկեց Մարիո Մանջուկիչը: 10 րոպե անց Խորվաթիան կարողացավ խփել պատասխան գնդակը: Աչքի ընկավ Իվան Պերիշիչը, բայց եւս 10 րոպե անց կրկին հայտնվեց պարտվողի դերում: Նույն Պերիշիչի՝ սեփական տուգանայինում ձեռքով խաղի համար մրցավարը 11-մետրանոց նշանակեց, որն անվրեպ իրացրեց Անտուան Գրիզմանը:

 

2-րդ խաղակեսում 6 րոպեի ընթացքում ֆրանսիացիներն իրենց առավելությունը խոշոր դարձրին: 59-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Պոլ Պոգբան, իսկ 65-րդ րոպեին՝ Կիլիան Մբապեն: Ընդամենը 4 րոպե անց Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Ուգո Լորիսի սխալի արդյունքում խորվաթերը եւս 1 պատասխան գնդակ խփեցին: Սամուել Ումտիտի փոխանցումից հետո դարպասապահը փորձեց հեռացնել գնդակը, բայց սխալվեց, ու այն հայտնվեց Մարիո Մաննջուկիչի մոտ, եւ վերջինս գնդակն ուղարկեց դարպասը:    

 

Հանդիպման մնացած ժամանակահատվածում գոլեր չգրանցվեցին. 4:2, եւ Ֆրանսան նվաճեց ԱԱ-երում չեմպիոնի իր 2-րդ տիտղոսը: Առաջին անգամ չեմպիոն էր դարձել 1998-ին Ֆրանսիայում անցկացված մրցաշարում: Ֆրանսիայի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն էլ յուրահատուկ ցուցանիշ գրանցեց: Դարձավ այն եզակի անձանցից մեկը, ովքեր ԱԱ չեմպիոն են եղել ե՛ւ որպես ֆուտբոլիստ, ե՛ւ որպես մարզիչ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ