«Տեսակետ» մամուլի ակումբ - Հուլիսի 14-ին

«Տեսակետ» մամուլի ակումբի հասցեն է` Արշակունյաց 2, Մամուլի շենք, 13-րդ հարկ

 

Հուլիսի 14-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ինժեներ, գյուտարար Գագիկ Ալավերդյանը: Թեման՝ «1. Գ. Ալավերդյանը հայտնագործել է աշխարհում նմանը չունեցող շարժիչ, որն աշխատում է առանց գազի, հեղուկ վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլն: Դրա աշխատող փոքր մոդելը կցուցադրվի ասուլիսի ընթացքում: 2. Բանախոսն այժմ պատրաստում է գերհզոր արևային տաքացուցիչի փոքր մոդել, որը 20 և ավելի տարիներ կաշխատի արևածագից մինչև մայրամուտ և մատչելիության շնորհիվ հասանելի կլինի բոլորին: 3. Երկրագնդի գերտաքացումը և դրա 19 վտանգավոր դրսևորումները»:

 

Ժամը 13.00 հյուրն է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: Թեման՝ «Արտաքին քաղաքական վերջին գործընթացները. բրյուսելյան հանդիպումներ, հնարավոր զարգացումերը և հեռանկարները: Հարակից հարցեր»:

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ