Պաշտոնական - Էդուարդ Շարմազանովը մեկնել է Լեհաստան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 11-13-ը կգտնվի Վարշավայում՝ մասնակցելու Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների երրորդ գագաթնաժողովին, ինչպես նաեւ Լեհաստանի խորհրդարանի կազմավորման 550-ամյակին նվիրված միջոցառումներին:

 

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունին, ԱԺ փոխնախագահը ելույթ կունենա գագաթնաժողովում, կմասնակցի Լեհաստանի նախագահի՝ պատվիրակությունների ղեկավարների համար կազմակերպված ընդունելությանը: Այցի շրջանակում նախատեսվում են նաեւ հանդիպումներ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ