Սպորտ - «Յուրգորդենի» հետ Յուրա Մովսիսյանի պայմանագիրը խզվել է

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն այլեւս շվեդական «Յուրգորդենի» խաղացող չէ: Այս մասին հայտնել է ակումբի պաշտոնական կայքը: Կողմերի միջև պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ:

Մովսիսյանը վարձավճարով էր խաղում շվեդական թիմում: Պայմանագիրը կարող էր երկարաձգվել, սակայն ակումբը դա չի անի, քանի որ ֆուտբոլիստը լուրջ վնասվածք է ստացել (մենիսկի հետ կապված), որից ապաքինվելու համար երկար ժամանակ կպահանջվի:

30-ամյա Մովսիսյանը «Յուրգորդեն» էր տեղափոխվել այս տարվա մարտին՝ 6 ամսով: Նա վնասվածք է ստացել Շվեդիայի առաջնության 9-րդ տուրի «Էրեբունի» դեմ խաղում: Հետագայում վիրահատվել է ու այժմ ԱՄՆ-ում ապաքինվում է:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ