Պաշտոնական - Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում է գրել. Դավիթ Խաժակյան

Եր7անի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում է գրել։ Այս մասին մեզ հետ զրույցում հայտարարել է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Դիմումն արդեն գրված է, պարզապես հրապարակված չէ եւ կարծում եմ, որ մնում են մի քանի հարցեր, որ պետք է պարզաբանվեն, թե ինչ է լինելու հրաժարականից հետո, որպեսզի հրապարակվի»,-ասաց Խաժակյանը՝ հավելելով, որ նախորդ նիստին էլ քաղաքապետի բացակայությունը հենց դրա մասին էր վկայում:

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը ասել է, որ ինքը նման տեղեկատվություն չունի եւ հրաժարականի մասին լուրը չի հաստատում:

Նախորդ ավագանու նիստին Տարոն Մարգարյանը ներկա չէր, նիստը վարել է Կամո Արեյանը, ով հայտարարել էր, որ քաղաքապետը բացակայում է առողջական խնդիրների պատճառով:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ