«Տեսակետ» մամուլի ակումբ - Հունիսի 27-ին

«Տեսակետ» մամուլի ակումբի հասցեն է` Արշակունյաց 2, Մամուլի շենք, 13-րդ հարկ

 

Հունիսի 27-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ ղեկավար Ռիմա Առաքելյանը, անհայտ կորած ազատամարտիկների մայր և տիկին: Թեման՝ «Հունիսի 29-ին՝ Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվան ընդառաջ: Ներկայիս գործընթացներն ու ՀԿ-ի գործունեությունը, տարվող աշխատանքները, ծրագրերը: Արցախյան հիմնախնդիր. զարգացումներ, գնահատականներ»:

 

Ժամը 13.00 «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փորձագետներ Արման Ղուկասյանը և Ծովինար Կոստանյանը: Թեման՝ «Բանախոսները կներկայացնեն «Հայ հասարակության սպասելիքների և վստահության աստիճանը նոր կառավարության նկատմամբ» թեմայով սոցհարցման արդյունքները: Սոցհարցումն անցկացվել է Երևանի և մարզերի 1200 քաղաքացիների շրջանում՝ պարզելու համար Հայաստանի քաղաքացիների սպասելիքների և վստահության աստիճանը նոր կառավարության նկատմամբ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության դեպքում»:

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ