Սպորտ - ԱԱ-2018․ Քեյնի հեթ-տրիկը, Անգլիայի տպավորիչ հաղթանակն ու 1/8 եզրափակիչի ուղեգիրը

Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Անգլիայի հավաքականը Նիժնի Նովգորոդում մրցեց Պանամայի թիմի հետ եւ առավելության հասավ 6։1 հաշվով՝ 5 գոլը խփելով առաջին խաղակեսում։ Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմն ապահովեց 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Հարի Քեյնը, որը 5 գոլով գլխավորեց լավագույն ռմբարկուների մրցավազքը։ 4-ական գոլ են խփել պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն եւ բելգիացի Ռոմելու Լուկակուն։

Երրորդ տուրում Անգլիան կմրցի Բելգիայի հետ, որը եւս երկու հաղթանակից հետո դուրս է եկել փլեյ-օֆֆ։ Պանաման ու Թունիսը զրկվել են պայքարը շարունակելու հնարավորությունից։

ԱԱ-2018․ G խումբ, երկրորդ տուր

Անգլիա - Պանամա՝ 6։1

Ջոն Սթոունս, 8, 40, Հարի Քեյն, 22, 11մ, 45+1, 62, Ջեսի Լինգարդ, 36 - Ֆելիպե Բալոյ, 78

Անգլիա․ Պիկֆորդ, Տրիպյեր (Ռոուզ, 70), Ստոունս, Ուոլկեր, Մագուայեր, Յանգ, Լոֆտուս-Չիկ, Հենդերսոն, Լինգարդ (Դելֆ, 63), Ստերլինգ, Քեյն (Վարդի, 63)։

Պանամա․ Պենեդո, Մուրիլյո, Դևիս, Ռ․ Տորես, Էսկոբար, Գոմես (Բալոյ, 69), Բարսենաս (Արոյո, 69), Կուպեր, Գոդոյ (Ավիլա, 63), Ռոդրիգես, Պերես։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ