Պաշտոնական - Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը՝ Արմեն Սարգսյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ Արմեն Վարդանի, 

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ:

Դուք ունեք կյանքի և աշխատանքի հարուստ փորձ: Զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ՝ միշտ աչքի եք ընկել բարձր արհեստավարժությամբ և մարդկային որակներով՝ պաշտպանելով հարազատ երկրի եւ պետության շահերը:

Այսօր էլ՝ որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ, Դուք շարունակում եք նույն եռանդով եւ նվիրվածությամբ աշխատել՝ ի փառս հայոց պետականության և մեր ժողովրդի:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք Ձեզ և Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ