«Տեսակետ» մամուլի ակումբ - Հունիսի 22-ին

«Տեսակետ» մամուլի ակումբի հասցեն է` Արշակունյաց 2, Մամուլի շենք, 13-րդ հարկ

 

Հունիսի 22-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են բանաստեղծուհի, հրապարակախոս, լրագրող Կարինե Ավագյանը, դերասանուհի, ռեժիսոր Արևիկ Օրբելյանը և հեռուստատեսության նախկին հաղորդավար Ալեքսանդր Սայադյանը: Թեման՝ «Մերօրյա հեռուստաեթերը. խնդիրներ՝ կապված գովազդի, լեզվի աղճատվածության, գիտական, ուսուցողական հաղորդումների գրեթե իսպառ բացակայության և այլ հարցերի հետ: Ինչպիսին է եղել հեռուստատեսությունը նախկինում, ինչու և ինչպիսի նահանջ է ապրել այսօր, և ինչպես վերականգնել երբեմնի վարկանիշը. բանախոսների առաջարկները»:

 

Ժամը 12.00 հյուրերն են ՀԽ փորձագետ, լեռնային ինժեներ, լեռնային ձեռնարկության նախկին ղեկավար, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության լիցենզիաների տրամադրման բաժնի նախկին պետ Գագիկ Դուրունցը և ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական Սարգիս Շահազիզյանը: Թեման՝ «Ընդերքօգտագործման բնագավառի խնդիրները: Ում է պատկանում ՀՀ ընդերքը, ինչ կարգով է այն տրամադրվում երկրաբանահետախուզական աշխատանքների և օգտակար հանածոների արդյունահանման նպատակով, և ով է արդյունահանված օգտակար հանածոների սեփականատերը»:

 

Ժամը 13.00 հյուրերն են «Համերաշխություն» ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյանը, միևնույն ՀԿ անդամներ Արամայիս Խաչիկյանը և Արմեն Հակոբյանը: Թեման՝ «Համերաշխություն» ՀԿ-ը պատասխանում է «Ձեռներեցների կոնֆեդերացիայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանի հայտարարություններին: Ինչու են բանախոսները պնդում, որ Տ. Հովհաննիսյանն ինքնակոչ է, նրա հայտարարություններն անհիմն են, և նա չի կարող ներկայացնել ձեռներեցների շահերը: Ինչ կապ ունի Տ. Հովհաննիսյանն Արմեն Ներսիսյանի ղեկավարած «Կասեցում» նախաձեռնության հետ, և ինչու նրանց ջրերը մի առվով չեն հոսել դեռ 2014 թվականից»:

Օգոստոսի 24-ին, ժամը 12.00 Արշակունյաց 16 Ա շենք, բն. 3 հասցեում (1-ին մուտք, 2-րդ հարկ) «Տեսակետ» մամուլի ակումբը կազմակերպում է արտագնա ասուլիս: Բանախոսը՝ փաստաբան Արման Թամրազյան: Թեման՝ «Նոր բացահայտումներ, նոր տեսագրություններ և նոր մեղադրանքներ՝ 2018 թ. հուլիսի 8-ին` Վարդավառի տոնի օրը, Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Կարեն Գասպարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործի հետ կապված, որտեղ ակնհայտ կերպով խախտվել են Գասպարյանի իրավունքները, և վարույթն իրականացնող մարմինը կայացրել է ապօրինի որոշումներ»: Ասուլիսին ներկա կլինի նաև Կարեն Գասպարյանը:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 23-44-29

Օգոստոսի 22-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբը Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում (Արամի 1) կազմակերպում է արտագնա ասուլիս: Բանախոսներն են ՀՀ վաստակավոր արտիստ, «Գութան» փառատոնի հիմնադիր Արսեն Գրիգորյանը, «Ակունք» ազգագրական համույթի հիմնադիրներից Սարգիս Բաղդասարյանը, «Նուբար» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Լուսինե Նազարյանը, «Սասնա ծռեր» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Հովհաննես Մկրտչյանը, «Արեգ» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Արտավազդ Այվազյանը և «Սեբաստացիներ» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Հայարփի Անանյանը: Թեման՝ «Օգոստոսի 23-ին արդեն 6-րդ անգամ կանցկացվի «Գութան» Հայաստանի երգի-պարի ամենամյա փառատոնը, որն այս անգամ նվիրված է Կոմիտասի 150-ամյակին: Որո՞նք են այս տարվա փառատոնի առանձնահատկությունները, ի՞նչ նպատակ ունի այն, ովքե՞ր են մասնակցում և այլն: Փառատոնի ընթացքում կներկայացվեն Կոմիտասին նվիրված 5 կարճամետրաժ ֆիլմեր»:

Օգոստոսի 20-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է փաստաբան Արման Թամրազյանը: Թեման՝ «2018 թ. հուլիսի 8-ին` Վարդավառի տոնի օրը, Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Կարեն Գասպարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործով` Կ. Գասպարյանի խախտված իրավունքների և վարույթն իրականացնող մարմնի ակնհայտ ապօրինի որոշումների մասին»: Ասուլիսի ընթացքում կցուցադրվեն թեմային առնչվող տեսագրություններ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ