Սպորտ - «Արցախը» պայմանագիր է ստորագրել Ռոբերտ Արզումանյանի հետ

«Արցախը» պայմանագիր է ստորագրել հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն պաշտպաններից մեկի` Ռոբերտ Արզումանյանի հետ:

Փորձառու ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 72 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ:

Նախկինում հանդես է եկել Պերմի «Ամկարում», Կարագանդայի «Շախտյորում», ղազախական «Ակտոբեում», լեհական «Յագելոնիայում», ռուսական «ԼՈւՉ-Էներգիայում», դանիական «Ռանդերսում» և «Փյունիկում»:

 
Ակումբից հայտնում են, որ Ռոբերտ Արզումանյանը Ռաֆայել Նազարյանի առաջին ձեռքբերումն է, ում հետ «Արցախը» մեծ հույսեր է կապում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ