«Տեսակետ» մամուլի ակումբ - Հունիսի 2-ին

«Տեսակետ» մամուլի ակումբի հասցեն է` Արշակունյաց 2, Մամուլի շենք, 13-րդ հարկ


Հունիսի 2-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը: Թեման՝ «Հունիսի 2-ն Առողջ սնվելու օրն է: Ինչքան և ինչ պիտի ընդունի մարդն օրվա մեջ, որն է համարվում առողջ սնունդ, և ինչ է ճիշտ սննդակարգը: Բանախոսը կպատասխանի այս հարցերին, ինչպես նաև կանդրադառնա թեմային առնչվող այլ խնդիրների»:

Ժամը 13.00 հյուրն է ինժեներ-գյուտարար Գագիկ Ալավերդյանը: Թեման՝ «1. Գ. Ալավերդյանը կանխագուշակել է մոտ ապագայի և բացահայտել հեռավոր անցյալի գերտաքացման անոմալ երևույթները: 2. Նոր տեղեկություններ այն մասին, թե ովքեր, ինչպես և ինչ նպատակով են կառուցել եգիպտական բուրգերը, որոնք բոլորը, երկուսից բացի, ծածկված են եղել ջրով»:

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ