«Տեսակետ» մամուլի ակումբ - Հունիսի 1-ին

«Տեսակետ» մամուլի ակումբի հասցեն է` Արշակունյաց 2, Մամուլի շենք, 13-րդ հարկ


Հունիսի 1-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են հոգեբան Սամվել Խուդոյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեման՝ «Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Երբ է երեխան պաշտպանված ու ապահով, և ինչ է հարկավոր նրան՝ իրեն երջանիկ զգալու համար: Ծնող-երեխա հարաբերությունները: Որն է երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջության գրավականը»:

Ժամը 13.00 հյուրն է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Թեման՝ «Նոր վարչապետ, նոր կառավարություն. գնահատականներ հարևան երկրների հետ ունեցած հարաբերություններին, կա՞ արդյոք շեշտադրումների փոփոխություն: Տարաշածրջանային գործընթացներ: 2. ԼՂ հիմնախնդիր. հնարավոր զարգացումները»:

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ