Սպորտ - Հայտնի է «Արսենալի» նոր գլխավոր մարզիչը

Լոնդոնի «Արսենալի» պաշտոնական կայքը ներկայացրել է թիմի նոր գլխավոր մարզչին` Ունայ Էմերիին:

 

Կայքում տեղ գտած նյութում լոնդոնցիները բարի գալուստ են մաղթում իրենց նոր մարզչին: Ունայը երեք տարվա պայմանագիր է կնքել «զինագործների» հետ և կստանա տարեկան 5 մլն եվրո:

 

«Ես շատ ուրախ եմ, որ մարզելու եմ աշխարհի լավագույն ակումբներից մեկը: «Արսենալը» միշտ հիշվել է իր լավ ու յուրահատուկ խաղով, տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներով, ֆանտաստիկ ստադիոնով: Ես շատ ուրախ եմ, որ դառնում եմ այս մեծագույն ակումբի պատմության մի մասը»,- նշել է իսպանացի մասնագետը:

 

Էմերին 4 տարի անցկացրել է  «Սևիլիայում» և ևս 2 մրցաշրջան մարզել  ՊՍԺ-ն:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ