Սպորտ - Օզբիլիսն ու Մովսիսյանը չեն գա հավաքական

Մայիսի 21-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը, որը նախապատրաստվելու է Մալթայի և Մոլդովայի հետ ընկերական հանդիպումներին:

 

ՌԴ առաջնությունում հանդես եկող Դավիթ Յուրչենկոն և Խորեն Բայրամյանը չեն մասնակցելու հավաքին՝ իրենց խնդրանքով: Այս ֆուտբոլիստները մնում են մարզչական շտաբի ուշադրության կենտրոնում և կմիանան Հայաստանի ազգային հավաքականին ՌԴ առաջնությունում առաջիկայում ակնկալվող լեգեոնականների քանակի սահմանափակման փոփոխությունից հետո:

 

Ազգային հավաքականին վնասվածքների պատճառով չեն միանալու Արաս Օզբիլիսը, Յուրա Մովսիսյանը, Սարգիս Ադամյանը և Արթուր Սարկիսովը:

 

Նախատեսվում էր հավաքական հրավիրել ՀՀ առաջնությունում հանդես եկող Արմեն Մանուչարյանին, Պետրոս Ավետիսյանին և Գոռ Մանուկյանին (բոլորը՝ «Փյունիկ»), սակայն այս ֆուտբոլիստները նույնպես չեն մասնակցի հավաքին վնասնվածքների պատճառով:

Հավաքական չի հրավիրվել Ռուսլան Կորյանը խաղային պրակտիկա չունենալու պատճառով:

 

Անդրե Չալըշըրը, Էդգար Մալաքյանը, Մարկոս Պիզելլին և Կամո Հովհաննիսյանը կմիանան հավաքականին արդեն Ավստրիայում: Չալըշըրը ժամանելու է մայիսի 28-ին, Մալաքյանը, Պիզելլին և Հովհաննիսյանը՝ հունիսի 1-ին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ