Սպորտ - Սահակ Հովհաննիսյանը ոսկե մեդալակիր

Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում մեր հավաքականը նվաճել է առաջին ոսկե մեդալը:

60 կգ քաշային կարգում Սահակ Հովհաննիսյանը հաջող է հանդես եկել  նախնական գոտեմարտերում ու նվաճել եզրափակիչի ուղեգիր: Հայ ըմբիշը որոշիչ գոտեմարտում  5-3 հաշվով առավելության է հասել Վրաստանը ներկայացնող Գեորգի Չխիկվաձեի նկատմամբ և դարձել ոսկե մեդալակիր:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ