Պաշտոնական - Հանդիպել են Հայաստանի և Արցախի արտգործնախարարները

Մայիսի 19-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Մասիս Մայիլյանի հանդիպումը:

 

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ Արցախի արտգործնախարարը շնորհավորել է Զոհրաբ Մնացականյանին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ իր կարևոր առաքելության մեջ:

 

Արտգործնախարարներն ընդգծել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև շարունակական ու արդյունավետ փոխգործակցության, պարբերական քաղաքական խորհրդակցությունների և ոլորտային պատասխանատուների մակարդակով հաճախակի հանդիպումների անցկացման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, անդարդարձ է կատարվել այդ ուղղությամբ տեղի ունեցած շփումներին:

 

Նախօրեին Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Դավիթ Տոնոյանը այցելել են Արցախի Պաշտպանության բանակի շտաբ, ուր ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ներկայացրել է հակամարտության գոտում առկա օպերատիվ-մարտավարական իրադրությունը, անդրադարձել է այն բոլոր գործընթացներին, որոնք իրականացվել ու շարունակում են իրականացվել Արցախի պաշտպանական համակարգի ամրապնդման ուղղությամբ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ