Պաշտոնական - Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել տիկին Լուիզ Սիմոն Մանուկյանին

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ, բարերար տիկին Լուիզ Սիմոն Մանուկյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ։

 

Ուղերձում ասված է․
«Սիրելի Լուիզ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան հոբելյանի առթիվ:

 

Հայաստանում, Արցախում և սփյուռքում Ձեզ ճանաչում ու գնահատում են որպես արժանապատիվ բարերարի ու հայրենասեր մարդու:

 

Հավատարիմ ընտանեկան ավանդույթներին, Ձեր ազգանվեր ծնողների՝ Հայաստանի Ազգային հերոս Ալեք Մանուկյանի և տիկին Մարի Մանուկյանի նման Դուք ևս մշտապես զորավիգ եք Հայրենիքին, հայ եկեղեցուն ու ժողովրդին: Ձեր անձնական ծառայությունները բազմապատկվել են ՀԲԸՄ-ի ներսում Ձեր հայրենաշեն գործունությամբ:

 

Այսօր էլ, որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ, Դուք Հայրենիքի ու բոլորիս կողքին եք, ինչի առիթով, հարգելի տիկին Լուիզ, ընդունեք խնդրեմ, երախտիքի ու գնահատանքի անկեղծ խոսքերս:

 

Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարի»: 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ