«Տեսակետ» մամուլի ակումբ - Մայիս

«Տեսակետ» մամուլի ակումբի հասցեն է` Արշակունյաց 2, Մամուլի շենք, 13-րդ հարկ

Մայիսի 17-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը (ՀՀԿ): Թեման՝ «Ներքին ու արտաքին քաղաքական վերջին զարգացումները. Նոր կառավարություն. գնահատականներ, ակնկալիքներ: ՀՀԿ-ի հետագա անելիքները»:

 

Ժամը 12.00 հյուրն է «Ունիսոն» ՀԿ ղեկավար Արմեն Ալավերդյանը: Թեման՝ «Նոր վարչապետ, նոր կառավարություն: Ինչ ակնկալիքներ ունեն հաշմանդամություն ունեցող անձինք՝ իրենց ուրույն խնդիրների լուծմանն ուղղված արվելիք քայլերի առումով: Բանախոսն առաջարկներ կանի կրթական, մշակութային և այլ ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ, ինչպես նաև կանդրադառնա հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքով ապահովելու, մատչելի տրանսպորտի հետ կապված խնդիրներին և այլ հարցերի»:

 

Ժամը 13.00 հյուրն է նախիջևանագետ Արգամ Այվազյանը: Թեման՝ «Լույս են տեսել Ա. Այվազյանի «Գողթն. ազգագրական մասունքներ», «Կենսամատենագիտություն» և «Նամականի» գրքերը: Ինչ է փրկվել Նախիջևանի մշակութային ժառանգությունից, և դեռ որքան չլուսաբանված էջեր կան: Հայկական մասունքներն այսօրվա Նախիջևանում. ինչ է պահպանվել: Նոր կառավարություն. բանախոսի ակնկալիքները՝ մշակութային քաղաքականության փոփոխության առումով»:

Հոկտեմբերի 19-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Երևանի քաղաքապետարանի Առողջապահության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Չարխիֆալաքյանը և 19 պոլիկլինիկայի բժիշկներ, ակնաբույժ Մետաքսյա Մելքոնյանը, մանկաբարձ-գինեկոլոգ, նախկին մանկական գինեկոլոգ Մարինա Վիրաբյանը և մանկաբարձ-գինեկոլոգ Իրինա Ստեփանյանը: Թեման՝ «Ինչպե՞ս է իրականացվում առողջապահության նախարարի հրամանը պոլիկլինիկաներում և առհասարակ՝ 19-րդ պոլիկլինիկայում: Ինչու՞ են բժիշկներին ազատում աշխատանքից, ովքե՞ր են փոխարինում նրանց, և ի՞նչ իրավիճակ է այս պահին»:     

 

Ժամը 13.00 հյուրն է ինժեներ-գյուտարար Գագիկ Ալավերդյանը: Թեման՝ «Գլոբալ տաքացման հետևանքով երկրագնդի էկոկլիման շուտով կդառնա անվերահսկելի. ինչ եղանակ է սպասվում մեր երկրում և աշխարհում: Բանախոսի պնդմամբ՝ ինքը դեռ 2 տ. առաջ կարող էր դադարեցնել ու դանդաղեցնել գլոբալ տաքացման ավերիչ երևույթն աշխարում»:    

Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հիմնախնդիր. կարգավորման գործընթացը և հայկական երկու պետությունների առջև նետված մարտահրավերները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, Ադրբեջանի հայտարարությունները, հնարավոր զարգացումներ»:  

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ