Պաշտոնական - Անգելա Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

 

Ըստ Հայաստանում Գերմանիայի դեսպանության հաղորդագրության, շնորհավորանքում մասնավորապես ասված է.

«Մեծարգո պարոն վարչապետ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝  Ձեր ընտրության կապակցությամբ: Որպես վստահելի գործընկեր՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը կշարունակի աջակցել Հայաստանի Հանրապետությանն իր արդիականացման և բարեփոխման ճանապարհին և նպաստել երկկողմ լավ հարաբերությունների խորացմանը, ինչպես նաև տարածաշրջանի խաղաղ զարգացմանը:

Մեծապես ողջունում եմ, որ վերջին օրերին ու շաբաթներին քաղաքական գործընթացների բոլոր մասնակիցները ցուցաբերեցին պատասխանատվության մեծ գիտակցություն՝ ի շահ հայ ժողովրդի:

Կառավարության ձևավորման և Ձեր պաշտոնավարման մեջ մաղթում եմ Ձեզ ձեռքբերումներ և մշտական հաջողություններ»:

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ